Երևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին

Երևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Մայիսի 28-ին, ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության հետևյալ սահմանափակումները․

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,

Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,

Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը,

Շահումյան հրապարակից Խորենացու փողոց — Ագաթանգեղոսի փողոց հատվածը,

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,

Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:

Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա — Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am