Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ

Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևմտյան հատվածում՝ Շահրիյար շրջանում գտնվող «Արգավան» առևտրի կենտրոնում։

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 26-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության ստորաբաժանումները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի դեմ՝ փորձելով տեղայնացնել և մարել հրդեհը, ինչպես նաև իրականացնել տարհանման աշխատանքներ։

Ինչպես նշում է Past.am-ը, տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հրդեհի առաջացման պատճառները դեռևս պարզվում են։ Իրավապահ և արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ ճշտելու բոլոր հանգամանքները։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am