Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել. մանրանասներ

Աբովյան քաղաքում վթարի հետևանքով 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել։ Վարդանը, ում ընտանիքի անդամները մի քանի տարի առաջ են տեղափոխվել Մասիս քաղաք, Աբովյան էր եկել ընկերներին տեսնելու համար, գրում է News.am-ը։

Վարդանի հետ մեքենայի մեջ եղել են իր ընկերները, ովքեր տեղափոխվել են Աբովյան ԲԿ։ Վարդանի ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, ԲԿ տեղափոխվելուց մեկ ժամ անց նա մահացել է։ Ընկերներն էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Վարդանին այսօր հողին են հանձնել Մասիսի գերեզմանատանը։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am