Վթարային ջրանջատումներ կլինեն մայիսի 16-ին և 17-ին. հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 16-ին ժամը 18:15-ից մինչև մայիսի 17-ը 14:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Յոլյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am