Ո՞րն է եղել երիտասարդ բժշկի մահվան պատճառը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հաղորդագրություն է տարածել

Կյանքից անժամանակ հեռացել է հմուտ բժիշկ Տիգրան Վարդանյանը։ Այս մասին հայտնում են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ չհստակեցնելով, թե որն է եղել բժշկի մահվան պատճառը։

Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։

Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am