Ստուգեք Ձեր գիտելիքները․ հարցերը դժվարներից չեն․ փորձե՞նք

Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ընդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։

Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ գլուխը սապնել-խաբել, գլխին նստել-մեկի վրա իշխել։ Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։

Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։

Թեստ․ ես ասեմ դարձվածքով, դու՝ մեկ բառով

Դեմ տալ պատին
Բերան ծռել
Գետինը լիզել
Գլխի մազի չափ
Բաց թևերով ընդունել
Դեմքը թթված
Դդումի գլուխ
Գույնը գցել
Բարևը մոռանալ
Բամբակ դառնալ
Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am