Կալինինգրադում երեք տարեկան երեխա և երկու կին ընկել են բնակելի շենքի պատուհանից և մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ Լենինգրադսկի շրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել են 70-ամյա կնոջ, 41-ամյա կնոջ և փոքրիկ տղայի դիերը։ Պարզվել է, որ ընտանիքը բնակվել է իններորդ հարկում գտնվող բնակարանում։ Ավելի վաղ տարեց կնոջ մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա։
Telegram-ի Amber Mash ալիքի փոխանցմամբ՝ կանանցից մեկը նախ երեխային է նետել պատուհանից, ապա որոշ ժամանակ անց երկուսն էլ ընկել են։ Նրանք բնակվում էին վարձակալած բնակարանում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

