Վարչապետ Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ պատերազմների զոհերի թիվը 4273 է: Նա պատասխանել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին, որ ներկայացրել է փաստահավաք աշխատանքները՝ նշելով՝ զոհերի թիվը եղել է 4991.
«2018-ից մինչ օրս զոհերի թիվը կազմում է 4273՝ ներառյալ քաղաքացիական անձինք. սա պաշտոնական թիվն է»,– նշել է վարչապետը:

