Օրվա մեջ 4-րդ երկրաշարժ է տեղի ունեցել

Կասպից ծովում նորից երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:11-ին։ 3.5 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել 51 կմ խորության վրա։

Կասպից ծովում այսօր ավելի վաղ տեղի են ունեցել երկրաշարժեր տեղական ժամանակով ժամը 13:05-ին, 13:10-ին և 13:21-ին։ Առաջինը՝ 3-4 մագնիտուդով, զգացվել է Լենքորանում, Յարդիմլիում, Լերիկում, Աստարայում, Ջալիլաբադում և Նեֆթչալայում։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am