ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am