Մայիսի 5-ին ուսումնական հաստատությունների աշխատանքը կկազմակերպվի հեռավա՞ր. ԿԳՄՍՆ

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը կկազմակերպվի հեռավար ձևաչափով։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը հայտնել է, որ մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Նա նշեց նաև, որ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

«Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»։

Այսպիսով, Կենտրոն վարչական շրջանում գործող դպրոցների և կրթական հաստատությունների համար հեռավար աշխատանքի ձևաչափը պարտադիր է, իսկ Երևանի մյուս վարչական շրջանների հաստատություններին նախարարությունը առաջարկել է անհրաժեշտության դեպքում ևս անցնել հեռավար աշխատանքի։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am