Մահացել է Հասմիկ Մուրադյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր դպրոցի վաստակաշատ, սիրելի ուսուցչուհի Հասմիկ Մուրադյանը։

Նա իր տարիների նվիրված աշխատանքով, մարդկային բարձր արժեքներով և ջերմ վերաբերմունքով մեծ հետք է թողել թե՛ աշակերտների, թե՛ գործընկերների սրտերում։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր դպրոցական ընտանիքում։

Կիսում ենք ընտանիքի, հարազատների և բոլոր նրանց վիշտը, ովքեր ճանաչել և սիրել են նրան։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա «Զոլեր» սգո սրահում՝ 03/05/2026թ-ին ժամը 17:00-ից։

Հանգչիր խաղաղությամբ սիրելի ընկեր Մուրադյան…

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am