«Mercedes «CLS»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել է դրա իրավունքը չունենալով, նրա վարորդական իրավունքը եղել է կասեցված ու ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում է իր «օյինբազությունը»՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու տանջելով գազի սեղմակը՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։

