ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է բեռնատարը անցնում մեքենայի վրայով

Shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ Երասխում ողբերգական վթար է տեղի ունեցել։ Կա մեկ զոհ և 5 վիրավոր։

Լրատվամիջոցը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել վթարը։

Քիչ առաջ Երասխի միջնակարգ դպրոցը հանդես է եկել մահախոսականով։

Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։
Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։
Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ։

Ցավակցում ենք ողբերգությանը զոհ դարձած երիտասարդի ընտանիքին և հարազատներին։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am