Նռան հյութը՝ նիտրատների պարունակության շնորհիվ, հաճախ խորհուրդ է տրվում նորմալ արյան ճնշումը պահպանելու համար: Սակայն նռան հյութը միակ օգտակար մթերքը չէ: Կան նիտրատներով, կալիումով, մանրաթելերով և առողջ ճարպերով հարուստ բազմաթիվ սննդամթերքներ, որոնք օգնում են պահպանել սրտի և անոթների առողջությունը:
Ահա վեց նման տարբերակ.
Տերևավոր կանաչ բանջարեղեն
Սպանախը, կաղամբը (kale) և այլ կանաչ բանջարեղենները պարունակում են բնական նիտրատներ, որոնք օրգանիզմում վերածվում են ազոտի օքսիդի: Դա նպաստում է արյան անոթների թուլացմանը և բարելավում է արյան հոսքը:
Դրանք միաժամանակ մտնում են DASH սննդակարգի կազմում:
Բանան և հարուստ կալիումով այլ սննդամթերքներ
Բանանը, ավոկադոն և սեխը հարուստ են կալիումով: Այդ տարրը օրգանիզմին օգնում է հեռացնել ավելորդ աղը, ինչի շնորհիվ իջնում է արյան ճնշումը:
Ճակնդեղ
Ճակնդեղը պարունակում է ինչպես նիտրատներ, այնպես էլ կալիում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճակնդեղի հյութը կարող է իջեցնել սիստոլիկ արյան ճնշումը, հատկապես բարձր արյան ճնշումից տառապող մարդկանց շրջանում:
Վարսակաձավար
Վարսակաձավարը հարուստ է լուծվող (բետա-գլյուկան) մանրաթելով, որն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Դա նպաստում է արյան անոթների կարգավորմանը և պահպանում է արյան նորմալ ճնշումը:
Յուղալի ձուկ
Սաղմոնը, սարդինները և սկումբրիան օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում: Դրանք նվազեցնում են բորբոքումը և նպաստում անոթների լայնացմանը՝ բարելավելով սրտանոթային համակարգի աշխատանքը:
Մուգ շոկոլադ
Մուգ շոկոլադի չափավոր օգտագործումը (առնվազն 70% կակաոյի պարունակությամբ) կարող է փոքր-ինչ իջեցնել արյան ճնշումը՝ շնորհիվ ֆլավանոլների, որոնք բարելավում են անոթային առաձգականությունը:
Ինչպես ներառել այդ սննդամթերքները ձեր օրաբաժնում
Ավելացրեք դրանք աստիճանաբար՝ սկսելով օրական մեկ կամ երկու սննդամթերքից: Կտրում փոփոխությունները կարող են անհարմարություն առաջացնել, բաից դրանից այն ավելի դժվար է պահպանել:
Եթե տատռապում եք հիպերտոնիայից կամ արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցներ եք ընդունում, սննդակարգը փոխելուց առաջ ավելի լավ կլինի խորհրդակցեք բժշկի հետ։

