ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։

Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել։

Մենք դատապարտում ենք հանրությանը մոլորեցնելու և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ամուր և զարգացող գործընկերությունը խաթարելու անպատասխանատու ջանքերը»,- հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am